HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Զինվորական ծառայության հետ պատճառական կապով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները Երևանում տրանսպորտից կօգտվեն անվճար

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն առաջարկում է տրանսպորտային փաթեթներից օգտվելու արտանություն տրամադրել նաև 3-րդ խմբի հաշմանադամություն ունեցող անձանց՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով։ Որոշման նախագիծը քննարկվեց ավագանու մարտի 18-ի նիստում։

Հիշեցնենք, որ մինչ այս հանրային տրանսպորտից անվճար երթևեկելու իրավունք ունեին ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (1-ին և 2-րդ խումբ)։

Ըստ խմբակցության ներկայացրած նախագծի՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ևս պետք է անվճար երթևեկեն՝ հաշվի առնելով, որ վերջիններս իրենց առողջությունը և բարեկեցությունը նվիրել են հայրենիքի պաշտպանությանը։

Երևանի ավագանին 51 կողմ ձայնով ընդունեց որոշման նախագիծը։ Որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 10-ից։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter