
Աղբահանության վարձը հունվարին և փետրվարին չվճարած երևանցիները կազատվեն տույժերի վճարումից
Երևանում 2025թ. հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված աղբահանության վճարը սահմանված ժամկետներում չվճարած ֆիզիկական (ներառյալ` անհատ ձեռնարկատերը և արտոնագրային վճար վճարողը) և իրավաբանական անձինք, հիմնարկները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կազատվեն այդ ամիսների համար աղբահանության վճարը սահմանված ժամկետներում չվճարելու հետևանքով մինչև ապրիլի 30-ը ներառյալ հաշվարկված տույժերի վճարման պարտականությունից: Այս մասին որոշումն ընդունվել է Երևանի ավագանու այսօրվա՝ մարտի 18-ի նիստում։
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ էլեկտրոնային նոր համակարգի ներդրման արդյունքում աղբահանության վճարի չափը առցանց հարթակում դիտելու և դրա միջոցով սահմանված ժամկետներում վճարումներ կատարելու ոչ լիարժեք հնարավորության հետևանքով է առաջարկվում քաղաքացիներին ազատել տույժերից։
Մեկնաբանել