HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Խոսելով տարիներ ի վեր ձևավորված համագործակցության օրինակելի ավադույթներից՝ կողմերն արձանագրել են երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև առկա սերտ փոխգործակցությունը: Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը։

Հանդիպմանը կարևորվել է արդարադատության ոլորտում լավագույն փորձի փոխանակումը՝ ներառյալ արդարադատության համակարգի թվայնացման, դատաիրավական, անձնական տվյալների պաշտպանության, տեղեկատվության ազատության ապահովման և մի շարք այլ ոլորտներ: Այս իմաստով կարևորվել է Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների պարբերական հանդիպում-քննարկումներն իրավական ֆորումի շրջանակում: Նախորդ տարի հյուրընկալ երկիր է եղել Հայաստանը, այս տարի ակնկալվում է, որ ֆորումը կանցկացվի Վրաստանում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար՝ նշելով, որ իր իրավասության շրջանակում գործադրելու է բոլոր ջանքերն ի նպաստ հետագա համատեղ ծրագրերի իրականացման:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter