HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշվել է 3 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. ՆԳՆ

Փետրվարի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Այս մասին հայտնում են ՆԳՆ լրատվական ծառայությունից։

Մասնակցում էին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ՀՈԳՎ պետի պարտականությունները կատարողը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի պարտականությունները կատարողը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության վեց աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության հինգ ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել երեք ծառայողի նկատմամբ՝ «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, երկու ծառայողի նկատմամբ՝ «Նկատողություն» կարգապահական տույժը, իսկ մեկ ծառայողի մասով քննարկումը հետաձգվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter