
Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրենի գլխավորած պատվիրակությանը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ԱԶԲ-ի հետ բազմաոլորտ համագործակցությունը, բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին, Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան - Քաջարան հատվածի շինարարությանը։
Քննարկվել են նաև ջրային ոլորտին վերաբերող հարցեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել