HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց

Պետական եկամուտների կոմիտեն հաղորդում է, որ «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային հսկողություն է իրականացվել ԱՄՆ-ից «Տրանս Շիփփինգ» ՍՊ ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիների նկատմամբ, որի ընթացքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն-բաժնի հատուկ վարժեցված շունը ԱԳ-ի անվամբ  ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու նկատմամբ դրսևորել է թմրամիջոցի հայտնաբերման վարքագիծ: 

«ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի, արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության  վարչությունների  աշխատակիցները,  ԱԱԾ աշխատակիցների հետ միասին,  մաքսային զննության արդյունքում, բացի սպորտային հագուստից և կոշիկներից՝ առաքանիում հայտնաբերել են  արծաթագույն կպչուն ժապավենով փաթեթավորված «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 2 փաթեթ, որոնց քաշը կազմել է 920 գրամ:  

ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ  ձեռնարկել են «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» ու «Վերահսկելի մատակարարում և գնում»  անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

Արդյունքում, Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցից թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի ԱԳ-ն: Վերջինս ներկայացվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում քաղաքացին ձերբակալվել է։

Քրեական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան, և համապատասխան որոշումների հիման վրա ձերբակալված անձի բնակության հասցեում կատարվել են խուզարկություններ։

Վարույթն իրականանացնող մարմնի միջնորդության հիման վրա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, քրեական վարույթով, մեղադրյալը կալանավորվել է»,- ասված է հաղորդագրությունում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter