
Սերժ Թանգյանը Ֆիլադելֆիայում համերգ է տվել՝ ի պաշտպանություն Թեղուտի շապիկը հագին
Այսօր Ֆիլադելֆիայում System of a Down-ի համերգին բնապահպան-ակտիվիստ Սերժ Թանգյանը կրել է Թեղուտի շապիկը, ի պաշտպանություն Թեղուտի փրկության:
Թող ողջ աշխարհը իմանա, ԹԵՂՈՒՏԸ ՀԱՆՔ ՉԻ ԴԱՌՆԱ!!!
Շուտով նա հանդես կգա վիդեո հաղորդագրությամբ՝ ի պաշտպանություն Թեղուտի!
Մենք պահանջում ենք դադարեցնել Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը, վերականգնել բնությանը, մարդկանց և մշակութային հուշարձաններին հասցված վնասը, բարեփոխել ՀՀ համապատասխան օրենսդրությունը՝ բարձր հարկերի, բնապահպանական վճարների և պետական կարգավորման մեխանիզմների միջոցով ապահովելով շրջակա միջավայրի և բնական պաշարների պաշտպանությունը:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Սերժ Թանգյանը հղել էր ուղերձ, որում ասվում է. «Վայրի բնության և շրջակա միջավայրի ավերումն այլևս չեն կարող արդարացվել առաջընթացի կամ բնական ռեսուրսների օգտագործման անունով: Քաղաքակրթությունը քայլում է մի բարակ պարանով՝ սեփական գոյատևման և ամեն ինչի ավերման միջև: Հիմնվելով մեր պատմական անցյալի և ներկա աշխարհաքաղաքական իրողության վրա՝ սննդի, ջրի և էներգիայի հարցում վստահությունը սեփական ուժերին չափազանց կարևոր են: Վայրի բնության ավերումը և դրա արդյունքում ավելացող կարբոնային արտանետումները դեպի մթնոլորտ պայմաններ են ստեղծել գլոբալ տաքացման համար, ինչը խիստ սահմանափակում է մեր ինքնավստահությունը: Հանքարդյունաբերությունը դեմ է մեր համատեղ շահերին՝ որպես ժողովուրդ և պետություն»:
Մարիամ Սուխուդյան
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել