HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունը մշտապես իմ ուշադրության կենտրոնում է». ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ.

«Շնորհավորում եմ Բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ։ 

Բանակը մեր անկախ պետականության հիմնասյուներից է և երկրի անվտանգության կարևոր երաշխավորը:

Զինված ուժերում մարդու պաշտպանված իրավունքներն ու իրավունքի գերակայությունը ունեն բացառիկ կարևորություն և առաջնահերթություն են իմ գործունեության տեսանկյունից։

Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունը մշտապես իմ ուշադրության կենտրոնում է։ Պարբերաբար այցեր եմ իրականացնում զորամասեր և զինվորական հաստատություններ՝ անձամբ հանդիպելով զինծառայողների հետ՝ հասկանալու և բարձրացնելու նրանց մտահոգող հարցերը

Մեր կողմից վերհանված համակարգային խնդիրների համար մշակվում և իրավասու պետական մարմիններին ներկայացվում են համապատասխան առաջարկություններ և լուծումներ։

Շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ մեր զինծառայողներին անվտանգ ծառայություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և բարօրություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter