HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի մանկական երկաթուղին բացվել է

Այսօր կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից վերանորոգված Երևանի մանկական երկաթուղու հանդիսավոր բացումը:

Ինչպես նշեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Ընկերությունն իր վրա է վերցրել Մանկական երկաթուղու ենթակառուցվածքի վերանորոգումը' մանուկների շահերից ելնելով, նույնիսկ անտեսելով, որ այն վաղուց չի հանդիսանում հայկական երկաթուղու մի մասը:

«Մանկական երկաթուղու կառուցումը 75 տարի առաջ ցուցադրեց օբյեկտի կարևորությունը քաղաքի համար, և այսօր մենք փորձում ենք նոր կյանք տալ այս այգուն», - ասաց ՀԿԵ տնօրենը:

Վիկտոր Ռեբեցն ընդգծեց, որ ՀԿԵ կողմից իրականացված շարժակազմի և գծերի վերանորոգումը հանդիսանում է այգու վերակառուցման համալիր ծրագրի միայն առաջին մասը: Երկրորդ փուլի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Պատանի երկաթուղայինի դպրոց, որտեղ մանուկները կծանոթանան երկաթուղային մասնագիտությունների առանձնահատկություններին, երկաթուղու ընդհանուր գործունեությանը:

Մանկական երկաթուղու վերանորոգումը հանդիսանում է քաղաքային ենթակառուցվածքի զարգազման խթանման ուղղություններից մեկը, որն ընթանում է 2011 թվականին Ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրված սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում:

Վերակառուցման ծրագրի շրջանակներում ՀԿԵ մասնագետներն իրականացրեցին կայարանների վերանորոգման և արդիականացման աշխատանքները, վերանորոգեցին Մանկական երկաթուղում շահագործվող շոգեքարշն ու ջերմաքարշը, երեք ամառային վագոնները: Նաև իրականացվում է երկաթուղու 1,2 կմ գծերի վերանորոգումը, մոտակա տարածքների բարեկարգումը:
Երևանի մանկական երկաթուղին բացվել է 1937 թվականի հունիսի 9-ին: Երկաթուղում գործում է 2 կայարան (Հայրենիք և Պիոներական), 1 կառամատույց (Ուրախություն) և 45 մետր երկարություն ունեցող մեկ թունել: Այս մասին հայտնում է ՀԿԵ-ից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter