HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները ժամանել են Սիրիա

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ուրբաթ՝ հունվարի 3-ին, չհայտարարված այցով ժամանել են Դամասկոս։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Նրանք հանդիպել են նաև այդ երկրի նոր առաջնորդ Ահմեդ աշ-Շարայի հետ, որի գլխավորությամբ իսլամիստական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը դեկտեմբերի 8-ին տապալեց Բաշար Ասադի վարչակարգը։

Բերբոքը և Բարոն արևմտյան խոշոր երկրների արտաքին գործերի առաջին նախարարներն են, որոնց Դամասկոսում ընդունում է Սիրիայի նոր ղեկավարությունը: Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ նրանց այցը «ԵՄ-ի անունից է»։ Պաշտոնական Բեռլինը նշում է, որ Գերմանիան մտադիր է օգնել Սիրիային «իշխանության ներառական, խաղաղ փոխանցման իրականացման, հասարակության հաշտեցման և երկրի վերականգնման հարցերում»։

Անալենա Բերբոքի խոսքով՝ Գերմանիայի և Սիրիայի, ինչպես նաև ընդհանրապես Եվրոպայի և Սիրիայի միջև հնարավոր է հարաբերությունների վերագործարկում, բայց դա կապված է Դամասկոսի «նոր իշխանություններից հստակ ակնկալիքների» հետ: Դա ենթադրում է նաև Սիրիայում կանանց և տղամարդկանց, ինչպես նաև էթնիկ կամ կրոնական խմբերի համար միջև հավասար իրավունքներ: 

Դեռ դեկտեմբերի 17-ին գերմանացի դիվանագետները, Գերմանիայի ԱԳՆ Մերձավոր Արևելքի հարցերով հանձնակատար Տոբիաս Տունկելի գլխավորությամբ, Դամասկոսում հանդիպել էին Ահմեդ աշ-Շարայի հետ։ Եվրամիությունը նաև սկսել է կապեր հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ։ Բրյուսելի հանձնարարությամբ դեկտեմբերի երկրորդ կեսին Դամասկոս էր այցելել գերմանացի դիվանագետ Միխայել Օնմախտը:

Լուսանկարը՝ Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter