HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսական զորքերն անօդաչուներով հարձակվել են Կիևի վրա. կա 1 զոհ

Ռուսական զորքերը հարվածային անօդաչուներով հարձակվել են Կիևի մի քանի շրջանների վրա։ Այդ մասին հայտնել են Կիևի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկը և քաղաքային զինվորական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Բրովարի շրջանում հարձակման հետևանքով վնասվել է բեռնատար ավտոմեքենա, վարորդը մահացել է, նա 25 տարեկան էր։ 

Ֆաստովի շրջանում անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու պատճառով վնասվածքներ է ստացել 23-ամյա մի աղջիկ, նրան հիվանդանոցում օգնություն են ցուցաբերել:

Բելոցերկովի շրջանում էլ վնասվել են բնակելի 4 տներ և տնտեսական նշանակության մեկ կառույց, տուժել է 3 մարդ։ Նիկոլայ Կալաշնիկի տվյալներով՝ դրանց թվում կա 16-ամյա մի դեռահաս, նրա հայրն ու 68-ամյա մի կին։

Տկաչենկոյի տվյալներով՝ հրդեհ է առաջացել նաև Կիևի Դարնիցկի շրջանի բնակելի տներից մեկում։ Այն մարվել է, տուժածներ չկան։

Լուսանկարը՝ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter