HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այս տարին մեր քաղաքի համար եղել է աննախադեպ աշխատանքների և ձեռքբերումների տարի». Տ. Ավինյանի ուղերձը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տոնական ուղերձ է հղել։

«Սիրելի՛ երևանցիներ,

Մեկ տարի էլ անցավ, և մենք միասին քայլեցինք դեպի մի նոր Երևան՝ բարեկարգվող, հարմարավետ և կանաչ քաղաք, որտեղ յուրաքանչյուրը կարող է իրեն զգալ որպես տանտեր։

Այս տարին մեր քաղաքի համար եղել է աննախադեպ աշխատանքների և ձեռքբերումների տարի։

Մենք իրականացրել ենք մեծածավալ նախագծեր, տարեկան նախատեսված աշխատանքների մասով արձանագրել ենք շուրջ 94% կատարողականություն, ինչը մեր համատեղ աշխատանքի արդյունքն է։ Այս ամենն անհնար կլիներ առանց ձեր աջակցության, սիրելի՛ երևանցիներ։

Շնորհավորում եմ Ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող 2025 թվականը լինի խաղաղության, համերաշխության և նոր հաջողությունների տարի թե՛ ձեր ընտանիքների, թե՛ մեր քաղաքի համար։ Մենք միասին կշարունակենք կառուցել մեր սիրելի Երևանը»,- ասված է ուղերձում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter