
Հովիկ Աղազարյանը կուսակցություն է ստեղծում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը նոր կուսակցություն է ստեղծում։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։
«Սիրելի հայրենակիցներ,
Նախաձեռնող խմբի անունից լիազորված եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով սկսում ենք կուսակցություն հիմնադրելու գործընթաց։
Կուսակցության անվանումը լինելու է «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն» (ՄԱՍԿ)։
Հիմնադիր համաժողովի անցկացման վայրի, օրվա, ժամի մասին կհայտարարենք 2025 թվականի հունվարի 3-ին»,- գրել է նա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել