
12,9 մլն եվրո դրամաշնորհ միջուկային անվտանգության համար
Կառավարությունը հաստատեց Եվրոպական հանձնաժողովի հետ ստորագրած «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդման մասին» ֆինանսավորման համաձայնագիրը։ Այն 12.9 մլն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ է, որի նպատակն է Հայաստանում միջուկային անվտանգության բարելավումը։
Ֆինանսավորման թիրախում են՝
- Ատոմակայանի ինքնագնահատման սթրես-թեստի արդյունքում մշակված միջոցառումների ներդրում,
- ծանր վթարի ժամանակ առաջացող և հերմետիկ գոտում կուտակվող ջրածնի պայթյունավտանգության չեզոքացման համար նախատեսվող միջոցառումներ,
- հերմետիկ գոտու քփության բարձրացում,
- ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կարողությունների բարձրացում,
- Հայաստանում ռադիոքիմիական ռեֆերենսային լաբորատորիայի ստեղծում,
- ռադիոակտիվ թափոնների պահման կոնտեյներների արտադրության անկախ ներուժի ձեւավորում։
Ըստ գործադիրի սա հնարավորություն կտա բարելավել ատոմակայանի աշխատանքը, կբարելավի մոնիթորինգային համակարգերը և այլն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել