HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լուկաշենկոն պաշտոնապես գրանցվել է որպես նախագահի թեկնածու

Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես նախագահի թեկնածու գրանցել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այդ մասին հայտնում է БелТА գործակալությունը։ 

Բելառուսի ԿԸՀ-ն, այսպիսով, գրանցել է նախագահի հինգ թեկնածուի:

Բելառուսի նախագահի հերթական ընտրությունները նախատեսված են 2025 թվականի հունվարի 26-ին: Այդ որոշումն ընդունվել է Բելառուսի խորհրդարանի՝ հոկտեմբերի վերջին կայացած նիստի ժամանակ։ 

Նախընտրական քարոզարշավն էլ այդ երկրում կկայանա 2025 թվականի հունվարի 1-25-ը։

Վերջին անգամ Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել էին 2020 թվականի օգոստոսին, ինչին հաջորդել էին զանգվածային բողոքի ակցիաները։ Հարյուր հազարավոր ցուցարարներ դեմ էին արտահայտվում Լուկաշենկոյի հերթական ընտրությանը, ով այդ երկիրը կառավարում է 1994 թվականից ի վեր։ Բողոքի ակցիաները սկզբում ղեկավարում էր Սվետլանա Տիխանովսկայան, ով գործող իշխանությունների հարկադրանքի ներքո լքեց Բելառուսի տարածքը ու բելառուսական ընդդիմության գործողությունները համակարգում է արտերկրից։

Լուսանկարը՝ Sergei Bobylev/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter