HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղարշապատում բարեկարգումը կազմակերպվել է ապօրինի ջրօգտագործմամբ. ԲԸՏՄ-ն 13 ապօրինի խորքային հոր է կասեցրել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկում կատարած ստուգման ընթացքում արձանագրվել են ապօրինի ջրառի դեպքեր։

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ համայնքի հրապարակների, այգիների, փողոցների, դպրոցների, կանաչ տարածքների ոռոգման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման ընթացքում, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, շահագործվել է 13 ապօրինի խորքային հոր։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով բոլոր ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։

Հիմնարկի տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 2.000.000 ՀՀ դրամի չափով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter