
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Գրիգոր Հարությունյանի, Վիրաբ Վարդանյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բարսեղ Մուրադյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ոսկանյանի երդման արարողությունը:
Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել