HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականի գլխավորած պատվիրակությանը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի կարեւոր եւ վստահելի գործընկեր երկրներից է: Նա բարձր է գնահատել այդ գործընկերությունը եւ նշել, որ հաստատակամ են խորացնելու փոխգործակցությունն ինչպես ավանդական, այդպես էլ մի շարք նոր ոլորտներում:

Նա կարեւոր ձեռքբերում է համարել Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացումը:

Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին, ինչպես նաեւ ներկայացրել Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Երկուստեք կարեւորվել է խորհրդարանական ձեւաչափով համագործակցությունը: Մտքեր են փոխանակվել բարձր տեխնոլոգիաների, կրթության, առեւտրատնտեսական, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության հետագա խթանմանը վերաբերող հարցերի շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter