HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առգրավվել է 257 կգ սիգ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված՝ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցների համատեղ շուրջօրյա ուժեղացված ստուգայցերի ընթացքում Սևանա լճում, հարակից բնակավայրերում, Երևան քաղաքի, ՀՀ մարզերի ավտոճանապարհներին, շուկաներում և բացօթյա վաճառակետերում հայտնաբերվել և առգրավվել է                      

  •         257 կգ ձուկ                   
  •         6 ապօրինի վաճառք
  •         3 ապօրինի տեղափոխում                                          
  •         3 ձկնագողություն                         
  •         6 լողամիջոց                                
  •         4 ձկնորսական ցանց

Հարուցվել է 7 վարչական և 4 քրեական վարույթ։

Շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը 1.104.500 դրամ է։

«Առգրավված ձկները համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել են՝ «Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց», Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ, Աբովյանի «Նարեկ» ծերանոց, Մարտունու N1, 2, 3, 4 և Հեքիաթ մանկապարտեզներ և այլ խնամքի կենտրոններ։

Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ձկնապաշարների վերականգնմանն ուղղված որսի և վաճառքի արգելքի կարևորության մասին բնակչության հետ իրականացնում է իրազեկիչ-բացատրական աշխատանքներ։

Ձկնագողության դեմ հետևողական պայքարը շարունակվում է ՀՀ բոլոր մարզերում»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter