HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալման օրդեր է տվել

Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալման օրդեր է տվել։ Այդ մասին հայտնում է դատարանի մամուլի ծառայությունը։

Դատարանը Նեթանյահուին և Գալանտին մեղադրում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ:

Դատարանը նշում է, որ ձերբակալման օրդերները սովորաբար դասակարգվում են «գաղտնի» գրիֆի տակ, բայց այս դեպքում որոշվել է հրապարակել մանրամասն տեղեկատվություն, քանի որ «այդ վարքագիծը կարծես թե շարունակվում է»: Բացի այդ, ՄՔԴ-ն համարել է, որ որոշման մանրամասների հրապարակումը բխում է զոհերի և նրանց ընտանիքների շահերից:

Միջազգային քրեական դատարանը տվել է նաև ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատար Մուհամեդ Դեյֆի ձերբակալման օրդերը: Իսրայելը նրան համարում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման կազմակերպիչներից մեկը։ Ի սկզբանե իսրայելական լրատվամիջոցները պնդում էին, թե Դեյֆը սպանվել է հուլիսին՝ Գազայի հատվածի հարավում գտնվող Ալ-Մավասի ճամբարին իսրայելական ավիահարվածի հետևանքով։ 2024 թվականի օգոստոսի 1-ին ՑԱԽԱԼ-ը՝ Իսրայելի պաշտպանության բանակը, հաստատել էր նրա մահը։ Այդուհանդերձ, ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես որևէ հայտարարություն չի տարածել Դեյֆի մահվան վերաբերյալ։

Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու պահանջը 2024 թվականի մայիսին ներկայացրել էր Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը։ Նա նաև պահանջել էր ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդների՝ Յահյա Սինվարի, Մուհամեդ Դեյֆի և Իսմայիլ Հանիայի ձերբակալման օրդերները: Առնվազն Սինվարի և Հանիայի մահերը հաստատվել են ՀԱՄԱՍ-ի կողմից։

ՄՔԴ դատախազի դիմումը Նեթանյահուն անվանել էր «սկանդալային» և հայտարարել, որ դա չի կանգնեցնի ոչ իրեն, ոչ էլ Իսրայելին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ դատապարտել էր այդ պահանջը և այն անվանել «վրդովեցուցիչ»:

Լուսանկարը՝ Noam Revkin Fenton/Flash90

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter