HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիր և Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցի, որոնք նորոգվում ու վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով:

«Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրում կայացել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են նաև Այգեհովիտի վարչական ղեկավարը, կապալառու ընկերության, ինչպես նաև որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:

Քննարկման ընթացքում վերանայվել և հստակեցվել է Սրվեղ վանական համալիրի Սուրբ Աստվածածին և Սուրբ Նշան եկեղեցիների վերականգնման նախագծով նախատեսված աշխատանքների իրականացման հաջորդականությունը: Արդյունքում որոշում է կայացվել աշխատանքները սկսել Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումից:

Աշխատանքային խումբն այնուհետև այցելել է Տավուշի մարզի Կիրանց գյուղում գտնվող 19-րդ դարի նորահայտ հուշարձան՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի: Մասնագետները տեղում ծանոթացել են իրականացված վերականգնման աշխատանքներին, ներկայացրել իրենց դիտարկումները և տվել համապատասխան հանձնարարականներ»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ ԿԳՄՍՆ-ի (Սրվեղ վանական համալիր)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter