
Դավիթ Խուդաթյանը՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար։ Մինչ այս նա զբաղեցնում էր Արմավիրի մարզպետի պաշտոնը։
Այս նշանակումը կատարվեց շաբաթվա սկզբին տեղի ունեցած զանգվածային պաշտոնանկություններից հետո։ Իրենց դիմումների հիման վրա ազատվածների թվում էր նաեւ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել