
Հայաստանի հավաքականի մի քանի մարզիկներ դուրս են եկել Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության եզրափակիչ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի հավաքականի ներքոնշյալ մարզիկները՝
Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) եզրափակչում կպայքարեն ոսկե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ բրոնզե մեդալների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել