HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրում կանխվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մ․ Եղեգնուտ-Արևիկ գյուղերի աջակողմյան հատվածում հայտնաբերել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանման դեպք։

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ տարածքում ապօրինի ավազակոպիճ դուրս բերող ծանր տեխնիկայի և ավազակոպիճով բեռնված երկու բեռնատարների վարորդները փորձել են դիմել փախուստի։

Տեսչական մարմնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ համատեղ միջոցառման արդյունքում իրավախախտները հայտնաբերվել են։

Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter