
ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնը կազմել է ուղեցույց՝ իրական շահառուների բացահայտման վերաբերյալ
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը կազմել է ուղեցույց՝ իրական շահառուների բացահայտման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը։
Ուղեցույցում ներկայացվում են իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների հավաքման հետ կապված գործնական պարզաբանումներ եւ օրինակներ: Ուղեցույցը կազմվել է Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (ՖԱԹՖ) հրապարակումների, ինչպես նաեւ միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա։
Ուղեցույցին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել