HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած

Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 15:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բացօթյա սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ սրճարանի բացօթյա տարածքում գազի բալոնից (10 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Մեկ քաղաքացի դեմքի շրջանում ստացել է այրվածքներ և մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել:

Հրդեհը մարվել է ժամը 15։55-ին։ Այրվել են գազի բալոնից արտահոսած գազը, վառարան և երկու աթոռ»,- ասված է հաղորդագրությունում:

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter