HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ջրային ոլորտի խնդիրների հասցեագրմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի ռազմավարության մշակման, ոլորտում արձանագրված խնդիրների և դրանցից բխող գործողությունների ծրագիր մշակելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Նիստին ներկա էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, պետական այլ գերատեսչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման արդյունքները ամփոփելուց հետո քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Վեդու և Կապսի ջրամբարների շինարարական աշխատանքներին, փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրի ընթացքին, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ առկա համագործակցության շրջանակին և հետագա աշխատանքների կազմակերպման հիմնական սկզբունքներին, ինչպես նաև քննարկել ջրային համակարգի կառավարմանն առնչվող այլ հարցեր:

Նիստի ավարտին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորել է ջրային ոլորտում արձանագրված խնդիրների կարգավորման գործընթացում փոխադարձ ընդունելի և համապարփակ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը։ Աշխատանքների շարունակականությունը ապահովելու նպատակով փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter