HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գետերի մաքրում՝ հնարավոր աղետից խուսափելու համար 

Կառավարությունն առաջարկվում է հեղեղումների հետևանքով առաջացած ռիսկերը նվազեցնելու և հետագա հեղեղումների վտանգը կանխարգելելու համար իրականացնել հակահեղեղային միջոցառումներ՝ մաքրել գետերի հուները աղբից, քարերից, հուների մեջ աճած ծառերից և վերականգնել գետերի հուների էկոհամակարգը։

Միջոցառումներն անհետաձգելի են համարում՝ հաշվի առնելով օդերևութաբանական կանխատեսումները աշնան, ձմռան և գարնան ամիսներին սպասվելիք առատ տեղումների և նորմայից ցածր ջերմաստիճանի վերաբերյալ։

Հաշվարկել են նաև, որ իրավիճակի կրկնությունը կարող է հանգեցնել սողանքների Աղստև գետի ափին մոտ 30 մ երկարությամբ։ Ինչի հետևանքով կարող է փակվել գետի հունը։

2024 թվականին Լոռու մարզում մաքրման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները գնահատվում են 150 մլն դրամ, Տավուշի մարզում՝ 70 մլն դրամ։ Գումարն այլ ծրագրերից վերաբաշխման միջոցով կհատկացվի։

Նախատեսում են երեք ամսում վերացնել 2024 թվականի հունիսի հեղեղի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter