HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորերկրյա ջրերը կգնահատվեն համապատասխան նորմերով

Ստորերկրյա ջրերի որակական նորմերն ու գնահատումը մինչ օրս տեղի է ունենում միայն ջրօգտագործման տեսանկյունից։ Դրանց պահպանության հարցը հաշվի չեն առնում։

Ըստ գործադիրի՝ սահմանափակ ուսումնասիրության ու նորմերի բացակայության պատճառով է։

«Ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը սահմանելու մասին» նախագիծ է ներկայացվել Կառավարությունում։ Կարծում են՝ ջրի որակի և քանակի դիտարկումների հիման վրա հնարավոր կլինի գնահատել ջրային մարմինների կարգավիճակը և սահմանել դրանց բարելավմանն ուղղված միջոցառումներ։

Սահմանվել են ջրի քիմիկան բաղադրության նորմերը, օրինակ՝ պղնձի քանակը մեկ լիտրում պիտի ցածր լինի 0,1 մգ-ից, «լավ» գնահատականի համար, ամոնիումը լիտրում չպիտի գերազանցի 0,4 մգ-ն և այլն։

Նախագծում սահմանվում է նաև ջրի օգտագործման չափի գնահատման սխեման։ Օրինակ եթե միջին տարեկան ծավալի օգտագործելի ջրային ռեսուրսի ծավալի 95%-ից ավելին է օգտագործվել, գնահատվում է «վատ», եթե չի գերազանցում 95%-ը` «լավ»:

Շրջակա միջավայրի նախարարության հաշվետվություններում կարելի է հանդիպել ստորերկրյա ջրերի մոնիթորինգների արդյունքներին։ Ներկայացվում են ջրի ծախսին, կոշտությանը, ջերմաստիճանին վերաբերող տվյալներ։

Նախարարությունն իրականացնում է նաև մակերևութային ջրերի որակական ստուգումներ։ Տարիներ շարունակ մի շարք գետերում քիմիական նյութերի քանակը սահմանված նորմից շատ է լինում։ Շատ դեպքերում կարգավիճակը գնահատվում է վատագույն՝ 5-րդ աստիճան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter