HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր շտաբի պետը հանդիպել է արհեստավարժ սերժանտների վերապատրաստման դասընթացներին մասնակցող զինծառայողներին

Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և հանդիպել արհեստավարժ սերժանտների վերապատրաստման դասընթացներին մասնակցող զինծառայողներին։ Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Զրուցելով կրտսեր հրամանատարական պաշտոններ զբաղեցնող զինծառայողների հետ՝ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարևորել է նրանց դերը ենթակա անձնակազմին կրթելու և նրանց ու սպայակազմի միջև կապող օղակ դառնալու առումով։

Հանդիպման ավարտին քննարկվել են սերժանտների ծառայության հետ կապված մի շարք հարցեր, ինչից հետո Էդվարդ Ասրյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter