
Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել