HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխվել է «Նուբարաշեն»-ի կալանավորի կողմից թմրամիջոցների ներթափանցումը հիմնարկ. ՔԿԾ

Քրեակատարողական ծառայության Հանրային կապերի բաժինը հայտնում է, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 17։10-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Վ․Հ․-ն, մինչ բնակելի գոտի մուտք գործելը, ենթարկվել է անձնական խուզարկության։ 

«Քրեակատարողական ծառայողները Վ․Հ․-ի բերանի խոռոչից հայտնաբերել են երկու առանձնացված փաթեթներ, որոնցից մեկում առկա է եղել թմրամիջոցի նմանվող, 47 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգված, իսկ երկրորդում՝ թմրամիջոցի նմանվող, 7 գրամ քաշով, շագանակագույն զանգված։ Բացի այդ՝ նրա ներքնաշորի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոս։ 

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»,- նշված է ՔԿԾ հաղորդագրության մեջ։ 

Լուսանկարը՝ ՔԿԾ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter