HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռազմական ոստիկանության պետն այցելել է զորամասեր

Հոկտեմբերի 21-26-ը ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորման ենթակա զորամասեր, հանդիպել սպայական անձնակազմի, ինչպես նաև Ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։

ՊՆ հաղորդմամբ, ՌՈ պետը հորդորել է անընդհատ պայքարել զինված ուժեր թափանցող արատավոր բարքերի դեմ, խստագույնս հետևել կանոնադրային փոխհարաբերություններին, ամրապնդել ռազմական ոստիկանություն-զորամաս համագործակցությունը, փոխադարձ վստահությունը: ՌՈ պետը նաև պատասխանել է սպայական անձնակազմին հետաքրքրող հարցերին։

Շրջայցի ընթացքում գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը եղել է ՌՈ տարածքային մի շարք ստորաբաժանումներում, տվել հանձնարարականներ՝ ծառայության արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև զորամասերում իրավակարգի ամրապնդման ուղղությամբ։ 

Լուսանկարը՝ ՊՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter