
Ձորաղբյուր գյուղում այրվել են ավտոմեքենաներ
Փրկարար ծառայությունը հայտնում է, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 01։41-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, բախվել են երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan Primera» (վարորդ՝ Ա․ Գ․) և «Nissan Tiida» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:03-ին, մարվել՝ 02:10-ին: Այրվել են ավտոմեքենաները»,-նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել