HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը նորից կփոխվի

Կառավարությունն առաջարկում է փոխել 2020 թվականի հուլիսի 16-ին ընդունված օրենքը տեսալսողական մեդիայի մասին։

Գործադիրը կարծում է, որ օրենքի կիրառման որոշ խնդիրներ կան։ Օրինակ՝ հեռարձակման լիցենզիայի համար դիմելիս լրատվամիջոցը պարտքեր չպետք է ունենա։

ԱԺ-ում օրենքի քննարկման ժամանակ ոլորտի մի շարք մասնագետներ կարծիք էին հայտնում, որ այն շատ բացեր ունի։ Մասնավորապես, Կառավարությունը տեխնիկական ստանդարտներ պիտի սահմաներ։ Նոր փոփոխությամբ Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը կընդունի դրանք։

Կվերանայվեն նաև Կարգավորող մարմնի՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) գործառույթները։ Այն պետք է վերահսկի տեխնիկական ստանդարտների պահպանումը։ ՀՌՀ-ն հնարավորություն կունենա նաև Հեռարձակողի հեղինակազրկման կամ լիցենզիայից զրկվելու դեպքում դիմել հեռարձակող մուլտիպլեքսին՝ հեռարձակումն անմիջապես դադարեցնելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter