HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Յահյա Սինվարի սպանությունից հետո ՀԱՄԱՍ-ի ղեկավարումն ստանձնել է Խալեդ Մաշալը

ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի սպանությունից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարությունն իր վրա է վերցրել Խալեդ Մաշալը։ Այդ մասին հայտնում է լիբանանյան LBCI հեռուստաընկերությունը։

Պարբերականի աղբյուրները պատմել են, որ շարժման ղեկավարի պաշտոնակատար Մաշալն այժմ պատասխանատու է Իսրայելի հետ բանակցություններում առանցքային կողմերի հետ բոլոր հաղորդակցությունների և պատանդների ազատ արձակման հարցերի համար:

LBCI-ի զրուցակիցների խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունն արդեն տեղեկացրել է Թուրքիայի, Կատարի և Եգիպտոսի իշխանություններին շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի սպանության մասին: Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ում ընդգծել են, որ Սինվարի մահվան պատճառով Գազայի հատվածում գերիների փոխանակման և պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունները կդառնան «ավելի բարդ և խճճված»:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը սպանվել է հոկտեմբերի 16-ին՝ Գազայի հատվածում: Սինվարը համարվում էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման գլխավոր կազմակերպիչն ու գաղափարախոսը։ Նա Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանման ղեկավարն էր ու շարժման քաղբյուրոն գլխավորել էր 2024 թվականի օգոստոսին՝ Թեհրանում Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո։ 

Խալեդ Մաշալը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն գլխավորում էր 1996-2017 թվականներին։ Վերջին տարիներին նա ապրում էր Կատարում և համարվում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկը:

Լուսանկարը՝ oneindia.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter