
Անօդաչուն հարձակվել է Նեթանյահուի տան վրա. Իսրայելի վարչապետը չի տուժել
Լիբանանի տարածքից անօդաչու թռչող սարք է արձակվել Իսրայելի Կեսարիա քաղաքում այդ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան ուղղությամբ։ Հարձակման հետևանքով տուժածներ չկան։ Այդ մասին հայտնում է The Jerusalem Post-ը։
«Անօդաչուն արձակվել է վարչապետ Նեթանյահուի՝ Կեսարիայում գտնվող տան ուղղությամբ։ Վարչապետն ու նրա կինը տանը չեն եղել։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան»,- հայտարարել է Նեթանյահուի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
Multiple Ambulances in Caesaria (09h30) pic.twitter.com/9ziMP6tleF
— MenchOsint (@MenchOsint) October 19, 2024
Sky News Arabia-ի տվյալներով՝ ոստիկանությունը շրջափակել է այն տարածքը, որտեղ գտնվում է հարձակման ենթարկված տունը։ «Հարձակման հետևանքները դեռ պարզ չեն»,- հավելել է հեռուստաալիքի աղբյուրը:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Լիբանանի տարածքից Հրեական պետության ուղղությամբ արձակվել է 3 անօդաչու։ Դրանցից երկուսին հաջողվել էր խոցել, իսկ մեկն էլ հարվածել էր Կեսարիայում գտնվող տներից մեկին։ Հարձակման հետևանքով տուժածների մասին իսրայելական բանակը չէր հայտնում։
Կոլաժը՝ freepressjournal.in-ից
Մեկնաբանել