
16,6 մլն դրամ փոխհատուցում՝ 11 շահառուի
2020 թվականին հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ներգրավվել են Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցներ։ Դրանցից որոշները վնասվել են։
Ռազմատրանսպորտային պարտականություն ունեն այն մարմինները, որոնց տրանսպորտային միջոցները հաշվառված են ըստ Կառավարության 2010 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ սահմանված նորմերի։
«Պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ տրանպորտային միջոցի ներգրավման ժամանակահատվածում հասցված նյութական վնասը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:
«Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն»-ը գնահատել և դրական եզրակացություն է տվել 11 ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ։ Նրանցից 7-ի տրանսպորտային միջոցը ոչնչացվել կամ մնացել է հակառակորդի դաշտում, իսկ 4-ինը վնասված վիճակով վերադարձվել է սեփականատերերին։
Շահառուներին փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվում է 16,6 մլն դրամ։
Լուսանկարը՝ կառավարության արխիվից
Մեկնաբանել