
Պաշտպանության նախարարի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունն այցելել է սահմանագոտի
Հոկտեմբերի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունը բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելել է սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Այս մասին հաղորդում է Պն մամուլի ծառայությունը։
«Համալսարանի պատվիրակության կազմում էին բուհի պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, ինչպես նաև դասախոսական կազմի ներկայացուցիչներ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև պատասխանել հյուրերին հետաքրքրող հարցերին»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել