
Հեզբոլահը հրթիռային հարված է հասցրել ՑԱԽԱԼ-ի՝ Իսրայելի հյուսիսում գտնվող շտաբին
Լիբանանյան Հեզբոլահ շարժման զինված կազմավորումները հրթիռային հարված են հասցրել Իսրայելի պաշտպանության բանակի շտաբին, որը գտնվում է Սաֆեդ քաղաքում։ Այդ մասին հայտնում է ռուսական TACC գործակալությունը՝ հղում անելով լիբանանյան Al-Mayadeen հեռուստաընկերությանը։
Սաֆեդ քաղաքը գտնվում է Լիբանանի սահմանից 20 կիլոմետր հեռավորության վրա։ Հեռուստաալիքի տվյալներով՝ այս շտաբը, որին հարվածել է Հեզբոլահը, իրականացնում էր ՑԱԽԱԼ-ի՝ Իսրայելի հյուսիսում տեղակայված զորամիավորումների հրամանատարությունը։
Իսրայելական կողմը դեռևս չի արձագանքել այս պնդումներին։
Սեպտեմբերի 27-ին Բեյրութի ուղղությամբ Իսրայելի պաշտպանության բանակի ավիահարվածի հետևանքով սպանվել էր Հեզբոլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրալան:
Սեպտեմբերի վերջին շարժումը հայտնել էր Հաշեմ Սաֆիեդդինի՝ Հեզբոլահի նոր գլխավոր քարտուղար ընտրվելու մասին։ Հոկտեմբերի 8-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ ՑԱԽԱԼ-ի գործողության հետևանքով սպանվել է նաև Հաշեմ Սաֆիեդդինը։
Լուսանկարը՝ արխիվային/Kawnat Haju/AFP via Getty Images
Մեկնաբանել