HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր որոշում արցախցիների՝ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի վերաբերյալ

ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու (ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշում) և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեն ստացել հավաստագիր՝ կկարողանան օգտվել կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից։ Նախագիծն արժանացել է հավանության Կառավարության այսօրվա նիստում։ Այս մասին տեղեկացնում է ԱՍՀ նախարարությունը։

Ըստ այդմ, աջակցությունը տվյալ ընտանիքներին կվճարվի նաև չստացած ամիսների համար:

Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որ ԼՂ հայրենակիցները առցանց նոր դիմում ներկայացնեն դիմումների լրացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ հայտարարություն։

Մեկնաբանություններ (3)

Ալինա
Լավ
Գոհարինե
Մենք տեղահանվել ենք 2023 թվին սեպտեմբերի 19-ին պատերազմից մահացել է 16ամյ տղաս ընտանիքս վիրավորում է ստացել ու բազմաթիվ բողոքներից հետո ինձ ու տղայիս ճանաչելցին 40+10 շահառու ամուսնուս ոչ տարբեր պատճառաբանություններ են տալիս հայտարարում են ուրիշ բան բայց անում են այլ բան
Սվետլանա
Երբեք չեմ ստացել,դիմումը մերժվում է,ինչ դիմում լրացնեմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter