
Պատգամավորը հերքում է, որ իր զինվոր որդին ընդունակ է բռնություններ իրականացնել
ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում հերքում է երեկ տարածված այն լուրերը, թե իր տղան` Թաթուլ Գրիգորյանը, ով ծառայում է ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում, զորամասում անօրինականություններ, բռնություններ ու ճնշումների է ենթարկում զինվորներին:
Հիշեցնենք, որ երեկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարքային Թաթուլ Գրիգորյանի արարքների մասին անանուն նամակ էր տարածել:
«Նման բան չի կարող լինել: Ինչ նկարագրված է, ամբողջը սուտ է: Երեւի ինձ են ցանկացել վատություն անել այդ քայլով: Դժվարանում եմ ասել` այս լուրերը քաղաքական դրդապատճառներ ունեն, թե ոչ»,- հավելեց պատգամավորը:
Հրանտ Գրիգորյանն այս պահին Հայաստանում չէ, սակայն վստահ է, որ իր որդին նման արարքների ընդունակ չէ. «Խաչն իմն է, ուրեմն զորությունը ես չգիտե՞մ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել