HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԴՄ խախտումների տուգանքները կվերանայվեն

Հարկային օրենսգիրքն ասում է, որ ՀԴՄ ցանկացած խախտման համար տնտեսվարողը տուգանվում է 200 հազար դրամով և նախորդ եռամսյակի շրջանառության 0,5%-ին համարժեք գումարով։ Այս երկու թվերի գումարը չպիտի գերազանցի 10 միլիոն դրամը։

ՊԵԿ-ը նշում է, որ 2022-ին 20400 ՀԴՄ ստուգում են իրականացրել, գտել՝ 10800 խախտում։ Ընդ որում մեկ հսկողական միջոցառման արդյունքում տուգանքներից 84-ը գերազանցել են 1 մլն դրամը։

Ճիշտ է՝ խախտման տեսակները չեն արձանագրել և չեն կարող վիճակագրություն տալ, բայց ըստ գործադիրի՝ շատ են լինում խախտումներ, որոնք տեխնիկական են կամ կապված են տնտեսվարողի չիմացության հետ։

Խախտումների մի մասը չի վնասում պետբյուջեին, այսինքն՝ հարկերը գանձվում են նույնչափ, նույն քանակի ապրանքի վաճառքի համար, պարզապես ՀԴՄ-ի վրա, օրինակ, ապրանքի դասակարգիչ կոդն է բացակայում։ Կառավարությունում հասկանում են, որ վերավաճառողը չունի այդ կոդերը ու դժարանում է դասակարգել ապրանքները։

Ուստի առաջարկում են ՀԴՄ կտրոն չտրամադրելու, գինը սխալ տպելու կամ հարկային հետևանք առաջացնող ՀԴՄ կիրառության այլ խախտումների դեպքում տուգանքի սահմանաչափը թողնել նույնը։ Իսկ եթե խախտումը հարկային հետևանք չի առաջացնում, այսինքն՝ ՀԴՄ-ի սխալի հետևանքով հարկերն ավելի քիչ չեն լինում, առաջարկում են մեղմել պատիժը։ Առաջին անգամ՝ նախազգուշացումով, մեկ տարվա ընթացքում կրկնության դեպքում էլ՝ 50 հազար դրամ տուգանքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter