HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հեզբոլահն իրականացրել է պատերազմի սկզբից ի վեր Իսրայելի ուղղությամբ ամենահզոր հրթիռակոծությունը

Իսրայելի Հայֆա քաղաքն ու դրա արվարձանները ենթարկվել են Լիբանանի տարածքից հզոր հրթիռակոծության։ Այդ մասին հայտնում է իսրայելական Ynet պորտալը։ Ռազմական վերլուծաբանները պնդում են, որ սա դարձել է պատերազմի մեկնարկից ի վեր Հեզբոլահի կողմից Իսրայելի տարածքի ամենահուժկու հրթիռակոծությունը։ 

Հակաօդային պաշտպանության միջոցների աշխատանքի հետևանքով խոցված հրթիռների բեկորներն ընկել են Հայֆայի Կիրյաթ-Յամ արվարձանի բնակելի շենքերից մեկի վրա։ Ինչպես հայտնում է տեղական ոստիկանությունը, բեկորներն ընկել են նաև հարևան Կիրյաթ-Մոցկին արվարձանի տարածքում

Շտապ օգնության ծառայությունից հայտնել են, որ Կիրյաթ-Յամում հրթիռակոծության հետևանքով տուժել է 70-ամյա մի կին, որն ստացել է բեկորային վնասվածք։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։

Իսրայելի պաշտպանության բանակից (ՑԱԽԱԼ, խմբ.) հայտնել են, որ Լիբանանի տարածքից հրթիռակոծության առաջին ալիքի ժամանակ արձակվել է մոտ 85 հրթիռ, ևս 20-ը՝ երկրորդ ալիքի ժամանակ: ՑԱԽԱԼ-ից հավելել են, որ հրթիռների մեծ մասը հաջողվել է խոցել։ Հրթիռներն արձակվել են այն բանից հետո, երբ ՑԱԽԱԼ-ը հարվածել էր Բեյրութի Դահիա թաղամասում և մյուս շրջաններում Հեզբոլահի օբյեկտների վրա։ 

Ինչպես գրում է իսրայելական 12-րդ ալիքը, Հայֆայի արվարձանների հրթիռակոծությունը դարձել է անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր շարունակվող պատերազմի ընթացքում Հեզբոլահի կողմից Իսրայելի տարածքի ամենաուժեղ հարձակումը։ Այն մեկնարկել էր Հեզբոլահի առաջնորդի տեղակալ Նաիմ Քասեմի ելույթից հետո։

Լուսանկարը՝ Jack Guez/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter