
«Շատ ոգևորված եմ Starlink-ը Հայաստան բերելու հնարավորությամբ». Իլոն Մասկի ուղերձը՝ WCIT 2024-ի շրջանակում
Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024/DigiTec-ի շրջանակներում, Play Time-ի հիմնադիր, ամերիկահայ ձեռնարկատեր Ռազմիգ Հովագիմիանը փոխանցել է գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի ողջույնի խոսքը․
«Ողջույն բոլորին։ Շատ եմ ափսոսում, որ այս անգամ չկարողացա Երևան գալ, բայց հուսով եմ՝ հաջորդ անգամ անձամբ կմասնակցեմ։ Շատ ոգևորված եմ Starlink-ը Հայաստան բերելու հնարավորության և տեղական տեխնոլոգիական համայնքի հետ մի շարք հետաքրքիր նախագծերի վրա աշխատելու առիթով՝ սկսած տիեզերքի ուսումնասիրությունից մինչև բաց և թափանցիկ ԱԲ-ի մշակում, որը կզարգացնի մարդկային ըմբռնման սահմանները»։
Իլոն Մասկ
Գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար
WCIT2024/DigiTec-ի շրջանակներում Հայաստան էր ժամանել արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի եղբայրը՝ Ռոդրիգո Մեսսին։ Ռոդրիգո Մեսսին «Լիոնել Մեսսի մենեջմենթ»-ի տնօրենն է և Play Time Ventures-ի հատուկ խորհրդատու:
«Շնորհակալ եմ հրավերի համար։ Ցանկանում եմ ասել բոլոր հայերին, որ ուրախ եմ տեսնել, թե ինչպես է Հայաստանը շարունակաբար զարգանում տեխնոլոգիական ոլորտում, ինձ համար հատկապես գրավիչ է ստարտափ էկոհամարգի զարգացումները։ Շնորհակալություն եմ հայտնում ինձ Հայաստանում հյուրընկալելու և այս միջոցառմանը մասնակցելու հնարավորության համար։ Հուսով եմ, որ սա դեռ նոր հաջողությունների և նվաճումների սկիզբն է դառնալու»։
Ռոդրիգո Մեսսի
«Լիոնել Մեսսի մենեջմենթ»-ի տնօրեն, Play Time Ventures-ի հատուկ խորհրդատու
Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային 28-րդ համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը, հոկտեմբերի 4-7-ը Երևանում համախմբել էր ավելի քան 2000 միջազգային պատվիրակների ու խոսնակների:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել են արհեստական բանականության և դրա կիրառության վերաբերյալ տարբեր քննարկումներ, ելույթ են ունեցել հեղինակավոր մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։
Կարդացե՛ք նաև․
Մեկնաբանել