HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայդենը կասկածում է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները խաղաղ կանցնեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կասկածում է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները խաղաղ կանցնեն։ Պատճառը Դոնալդ Թրամփի հայտարարություններն են։

«Ես վստահ եմ, որ դրանք (ընտրությունները՝ խմբ.) ազատ ու արդար կլինեն։ Բայց չգիտեմ, թե արդյոք դրանք խաղաղ կլինեն»,- Reuters գործակալության փոխանցմամբ` հայտարարել է նախագահ Բայդենը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։

«Հայտարարությունները, որոնք անում էր Թրամփը, հայտարարությունները, որոնք նա արեց նախորդ անգամ, երբ իրեն դուր չեկան ընտրությունների արդյունքները, շատ վտանգավոր էին»,- հավելել է ԱՄՆ առաջնորդը։

Բայդենը նաև ընդգծել է, որ փոխնախագահի հանրապետական թեկնածու Ջեյմս Դեյվիդ Վենսը չի հայտարարել, որ կընդունի մրցավազքի ցանկացած արդյունք: «Նրանք նույնիսկ չեն ընդունել նախորդ ընտրությունների արդյունքները։ Այդ պատճառով ես մտահոգված եմ, թե ինչ են անելու այս անգամ»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին: Հանրապետական կուսակցության թեկնածուն նախկին նախագահ Դոնալդ Թրամփն է, իսկ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն երկրի գործող փոխնախագահ Քամալա Հարիսը։

Լուսանկարը՝ Susan Walsh/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter