
Վերջին 1 տարվա ընթացքում Իսրայելի գործողությունների հետևանքով Լիբանանում զոհվել է ավելի քան 2000 մարդ
Իսրայելական հարվածների հետևանքով Լիբանանի ավելի քան 2 հազար բնակիչ է զոհվել, մոտ 9,5 հազարը վիրավորվել Մերձավոր Արևելքում հակամարտության շուրջ մեկ տարի տևող սրման ընթացքում: Այդ մասին հայտնել է Լիբանանի արտակարգ իրավիճակների արագ արձագանքման կենտրոնի համակարգող, այդ երկրի շրջակա միջավայրի նախարար Նասեր Յասինը։
«Վերջին մեկ օրում գրանցվել է 153 ավիահարված, հարձակումների ընդհանուր թիվը հասել է 8 967-ի: Զոհվել է 37 մարդ, ևս 151-ը՝ վիրավորվել։ Այսպիսով, սրման սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 2 011-ի, իսկ վիրավորներինը՝ 9 535-ի»,- ասված է Յասինի հայտարարության մեջ, որը տարածել է լիբանանյան Al Wataniya պետական գործակալությունը։
Նրա խոսքով՝ մարտական գործողությունների հետևանքով հարկադրաբար իրենց տները լքած մարդկանց համար Լիբանանում գործում է 931 կենտրոն: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այդ կենտրոններում տեղավորվել է 172 100 մարդ։
Լուսանկարը՝ The Associated Press գործակալության
Մեկնաբանել