HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը հարվածել է Բեյրութին. թիրախում եղել է Հեզբոլահի ղեկավարի իրավահաջորդը

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ՝ խմբ.) հոկտեմբերի 4-ի գիշերը օդային հարված է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային հատվածին: Ինչպես հայտնել է AFP-ի թղթակիցը, Բեյրութի ուղղությամբ արձակվել է առնվազն 11 հրթիռ։

Ամերիկյան The New York Times պարբերականը, հղում անելով իսրայելցի իր երեք աղբյուրներին, գրում է, որ հրթիռակոծության թիրախը եղել է Խաշեմ Սաֆիեդդինի թաքստոցը, որը, ինչպես համարվում է, Հեզբոլահի առաջնորդի պաշտոնում փոխարինել է Հասան Նասրալային։

ՑԱԽԱԼ-ի հրամանատարությունը պաշտոնապես չի մեկնաբանել Բեյրութին հարվածելու նպատակը։

The New York Times-ի աղբյուրների վարկածով՝ ավիահարվածը հասցվել է այն պահին, երբ Սաֆիեդդինը հանդիպում էր անցկացնում Հեզբոլահի բարձրաստիճան անդամների հետ։ Սպանվել է Սաֆիեդդինը, թե ոչ, պարբերականի զրուցակիցները նշել են, որ դեռևս հայտնի չէ։

Սեպտեմբերի 27-ի երեկոյան Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Բեյրութին հասցված ավիահարվածի հետևանքով սպանվել էր Հասան Նասրալան, որն ավելի քան 30 տարի ղեկավարում էր Հեզբոլահը։ Արաբական Al Arabiya հեռուստաընկերությունը հայտնել էր, որ նրա իրավահաջորդն է դարձել Խաշեմ Սաֆիեդդինը, ով շարժման գործադիր խորհրդի ղեկավարն ու Նասրալայի ազգակիցն էր։

Խաշեմ Սաֆիեդդինի որդին ամուսնացած է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Քասեմ Սուլեյմանիի դստեր՝ Զեյնաբ Սուլեյմանիի հետ։ Հիշեցնենք, որ Քասեմ Սուլեյմանին սպանվել էր 2020 թվականին Բաղդադում՝ ամերիկյան ավիահարվածի հետևանքով։

Լուսանկարը՝ Manu Brabo/WSJ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter