HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինչև 5 տարեկան երեխաների կեսից ավելին մանկապարտեզ չի գնում

Կրթական համակարգն ընդամենը 57%-ով է կարողանում բացահայտել և զարգացնել քաղաքացու ներուժն ու կարողությունները։ Այս մասին ասված է կառավարության որոշումներից մեկի հիմնավորման մեջ։

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում այսօր ծնված երեխան երկրում գործող կրթության համակարգի միջով ամբողջությամբ անցնելով և լիովին առողջ լինելով՝ իր հնարավոր կարողությունները կիրացնի 57 տոկոսով»,- նշում է գործադիրը։

Նախադպրոցական կրթության ոլորտում 2019 թվականին Հայաստանում գործել է 906 հաստատություն, որտեղ հաճախել է 82089 երեխա կամ 0-5 տարեկանների 34.7%-ը։ Քաղաքներում ընդգրկվածությունը 39.6% է եղել, գյուղերում` 25.4%:

Իսկ 3-5 տարիքային խմբում ընդգրկվածությունը հանրապետությունում եղել է 64,4%:

Ըստ կառավարության՝ Հայաստանի 229 բնակավայրում այժմ գործող նախադպրոցական հաստատություն չկա։  Մի շարք գյուղական և սահմանամերձ բնակավայրերում նախադպրոցական հաստատությունները կա՛մ բացակայում են, կա՛մ էլ իրարից հեռու են։

Գործադիրում կարծում են, որ հաստատությունների սահմանափակ քանակի հետևանքով է, որ 236 հազար երեխայից 154 հազարը նախադպրոցական հաստատություն չի գնում։

Պատճառներից մեկն էլ, ըստ Կառավարության, այն է, որ հին շենքերը ներառական կրթության համար հարմար չեն։ Հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ չեն կարողանում օգտվել պայմանների բացակայության պատճառով։

Այդ առիթով կառավարությունը որոշել է 500 նախակրթարան կառուցել, վերակառուցել կամ նորոգել մինչև 2026 թվականը։ 

Լուսանկարը՝ «Հետքի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter