
Կենսաթոշակային ֆոնդերի նախագահները կարող են կառավարել նաև ներդրումային ֆոնդեր
Ներդրումային ֆոնդը մի քանի հոգու ներդրումից բաղկացած ֆոնդ է, այն ներդրողներին որոշակի եկամուտ է ապահովում։
Մինչ այս, օրենքը կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին թույլ չէր տալիս ղեկավարել այդպիսի ֆոնդեր։ Այժմ գործադիրը կարծում է, որ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները պրոֆեսիոնալ կարողություններ ունեն կառավարելու ներդրումային ֆոնդերը։ Նշում են նաև, որ դա կարող է օգնել ՀՀ տնտեսությունում ֆինանսավորման կարիք ունեցող նախագծերին։
Ներկայումս օրենքը թույլ է տալիս, որ կենսաթոշակային ֆոնդերից ներդրումներ անեն մինչև 25 կամ մինչև 10 տոկոս՝ կախված տեսակից։
Ներդրումներից բացի, ֆոնդերը նաև գումար են ծախսում, օրինակ՝ 2023 թվականին 50 մլն դրամ ծախսել են թղթային տարբերակով մարդկանց տեղեկություն փոխանցելու համար։ Ընդ որում, սխալ հասցեների կամ այլ պատճառներով այդ գումարի ⅓-ը նպատակին չի ծառայել։
Օրենքի փոփոխության արդյունքում ներդրումների չափը նախատեսվում է բարձրացնել 25 տոկոսից մինչև 35 տոկոս։ Ակնկալում են, որ դա 30 տարվա կտրվածքով տարեկան 0․7 տոկոսով կավելացնի եկամուտը։
Իսկ կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցները տեղեկատվություն կստանան միայն էլեկտրոնային եղանակով։
Կառավարությունը կարծում է, որ կառավարիչները կկարողանան կիրառել իրենց կարողությունները՝ ստեղծելով և կառավարելով տարբեր տեսակի ֆոնդեր, որոնց շնորհիվ կֆինանսավորվեն տնտեսության տարբեր ոլորտներ։
Լուսանկարը՝ gov.am-ի
Մեկնաբանել